Frequently asked questions

Ո՞վ կարող է մասնակցել


Ծրագրին կարող են մասնակցել 18 տարեկանը լրացած այն ՀՀ և Արցախի Հանրապետության քաղաքացիները, որոնք կանցնեն դասընթացի ընդունելության կարգը և կհամապատասխանեն ծրագրի նպատակին: Նախապատվությունը տրվելու է և առաջնային դիտարկվելու են ոչ տեխնոլոգիական կրթություն ունեցող և այլ ոլորտներից տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու ցանկություն ունեցող մասնակիցներին:




Մասնակցության պայմաններ


Մասնակցի անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ և հմտություններ՝ • Դպրոցական մաթեմատիկայի իմացություն • Անգլերեն կարդալու և հասկանալու կարողություններ • Նվազագույն համակարգչային գիտելիքներ • Անալիտիկ մտածողություն • Ոչ ֆորմալ միջավայրում սովորելու կարողություն (հեռավար) Դիմորդների նախնական գնահատումն իրականացվելու է առցանց թեստի, անհրաժեշտության դեպքում՝ հարցազրույցի միջոցով։ Ընդունելության առցանց թեստը բաղկացած կլինի 10 հարցից (հայերեն և անգլերեն լեզուներով 5 մաթեմատիկական և 5 տրամաբանական հարցեր)։ Թեստի անցողիկ միավորը Երևանում գրանցված մասնակիցների համար կլինի 60% և ավելի, իսկ մարզերի և Արցախի Հանրապետության դեպքում 50% և ավելի միավորը:




Ուսումնական ծրագիր


Ծրագրի մասնակիցները մանրամասն կծանոթանան՝ համակարգչային գիտությունների հիմունքներին, երկուական համակարգերին, ծրագրի կատարման պրոցեսներին, փոփոխականներին, պրիմիտիվ տիպերին, օպերատորներին, ցիկլերին, ֆունկցիաներին, զանգվածներին, ալգորիթմների բարդություններին, սորտավորման ալգորիթմներին, Input Parsing-ին, բազմաչափ զանգվածներին և Debugging-ին: Ուսումնական ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ




Դասընթացի ավարտին ուսանողը կունենա ստորև սահմանված գիտելիքները և հմտությունները՝


  • Խորությամբ կհասկանա ծրագրավորման բազային գործիքները և կկարողանա կիրառել դրանք գործնական առաջադրանքներում
  • Կտիրապետի ցիկլերի տեսակներին և օպերատորներին
  • Կկարողանա աշխատել ֆունկցիաներով և ստեղծել ֆունկցիաներ
  • Կկարողանա գործողություններ կատարել միաչափ և երկչափ զանգվածների հետ
  • Կհասկանա ալգորիթմների բարդության գաղափարը




Դասընթացի ավարտին ուսանողների գիտելիքների ստուգում


Դասընթացի ավարտին կանցկացվի առցանց քննություն/թեստ, որի արդյունքում կստուգվեն ուսանողների կողմից ձեռք բերված ինչպես տեսական գիտելիքները, այնպես էլ գործնական հմտությունները։ Թեստը դրական կհամարվի 50% և ավել միավորներ ստանալու դեպքում։




Արդյունքների ամփոփում


Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրամադրվի՝

  • ավարտական սերտիֆիկատ (քննության դրական արդյունքի՝ 50% և ավելի միավորի դեպքում)
  • մասնակցության տեղեկանք (քննության բացասական արդյունքի՝ 50%-ից ցածր միավորի դեպքում)
Լավագույն արդյունքներ ցուցաբերած 40-50 ուսանողների համար ՀՌՀ-ն կկազմակերպի հավելյալ անվճար երկամսյա դասընթաց՝ նվիրված C++ խորացված գիտելիքներին և տվյալների կառուցվածքին։ Դասընթացը հաջողությամբ ավարտած մինչև 5 ուսանող հնարավորություն կունենա վճարովի հիմունքներով ներառվելու բուհի ներքին գիտահետազոտական աշխատանքներում:




Ընթացակարգ՝ 4-քայլ


  • Հավաստիանալ, որ Դուք հանդիսանում եք ծրագրի շահառու
  • Լրացնել գրանցման թերթիկը (Դիմորդը հաստատում է իր պատրաստակամությունը անձնական տվյալների վերաբերյալ սուտ, սխալ և/կամ թերի տեղեկատվություն փոխանցելու արդյունքում կազմակերպչի կողմից կրած վնասների փոխհատուցման համար)
  • Հանձնել առցանց թեստ՝ (Փորձնական թեստի նմուշը կարող եք տեսնել այստեղ)
  • Դրական արդյունքի դեպքում կապ կհաստատվի մասնակցի հետ և կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն դասընթացի մեկնարկի վերաբերյալ


    Ծրագրին մասնակցելու համար ՊԱՐՏԱԴԻՐ պետք է գրանցվել կայքում սույն հղմամբ, որից հետո Դուք հնարավորություն կստանաք մասնակցել ԻՐԱԿԱՆ թեստին։




Դասընթացի ձևաչափ


«Ծրագրավորման հիմունքներ» երկամսյա դասընթացն իրականացվելու է շաբաթական առնվազն 2 անգամ (ընդհանուր 16 դաս՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ): Խումբը կազմված է լինելու է մինչև 30 ուսանողից։ Դասընթացը բաղկացած է լինելու տեսական և գործնական մասերից։

  • Տեսական մասում ենթադրում է համակարգչային գիտությունների հիմունքների և մասնավորապես՝ C++ ծրագրավորման լեզվի բազային թեմաների ուսուցանում և դրանց կիրառությունների վերհանում
  • Գործնական մասը ներառում է ինքնուրույն և խմբային կիրառական նախագծեր, տարբեր բնույթի խնդիրներ, առաջադրանքներ և տնային հանձնարարություններ
Դասընթացները իրականացվելու են առցանց (online) եղանակով՝ լիցենզավորված «Zoom» ծրագրային ապահովման միջոցով:
Ինքնուրույն աշխատանքի ստուգման համար օգտագործվելու է www.ejudge.ru համակարգը, որը թույլ է տալիս ավտոմատ ստուգել և գնահատել լուծված խնդիրները։ Հայտնում ենք, որ դիմորդը կհեռացվի դասընթացից առաջին 2 դասից անընդմեջ բացակայության և ընդհանուր դասընթացի 30%-ից պակաս ներկայության դեպքում։





Important Dates

August 23, 2019

Claim Filed